Սիրիական բանակը կանխել է ահաբեկիչների՝ Սուեյդա նահանգի օդանավակայան ներթափանցման փորձը
Международные новостиՍիրիական բանակը հուլիսի 31-ին կանխել է ահաբեկչական խմբավորման թափանցումը Սուեյդա նահանգի Սալաա օդանավակայանի տարածք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բախումների ընթացքում ահաբեկիչներ են սպանվել ու վիրավորվել: Ռազմական աղբյուրների տեղեկցմամբ` բանակն ահաբեկիչների հավաքատեղիներ և մի քանի փոխադրամիջոցներ է ոչնչացրել Դարաայում, Մուլհիեի արևմ ուտքում, ինչպես նաև Թել Շեյխ Հուսեյն, Զամրին բնակավայրերում:
Բանակի ստորաբաժումները շարունակում են ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարել նաև Լաթաքիայում, հատկապես հյուսիսային շրջաններում: Մասնավորապես, ալ Քաբիր, ալ Հալուա, Դարրա գյուղերում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել:
Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ Դամասկոսի, ինչպես նաև Հալեպի և Համայի շրջաններում 67 զինյալներ վայր են դրել զենքերն ու հանձնվել սիրիական իշխանություններին՝ պարտավորվելով չկատարել հայրենիքի անվտանգությանը սպառնացող քայլեր:
Սիրիական բանակն արդեն չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական հակամարտության զոհերի թիվը գերազանցել է 220 հազարը: