Դամասկոսի բնակելի թաղամասերը ռմբակոծվել են
Международные новостиԴամասկոսի բնակելի շրջանները հուլիսի 31-ին ռմբակոծվել են, որոնց հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս 5-ը վիրավորվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ոստիկանության տեղեկացմամբ` հրասանդ է ընկել Իբն Ասաքիր շրջանում` Սայիդ Զեյնաբ տարածքի վրա, ինչի հետևանքով մեկ մարդ է զոհվել: Արձանագրվել են նյութական վնասներ:
Մեկ այլ հարսանդ ընկել է Կազազ թաղամասի տներից մեկի վրա, որի հետևանքով 4 խաղաղ բնակիչներ են վիրավորվել: Ջարամանա քրիստոնեական թաղամասում երեք հրասանդներ ընկնելու հետևանքով մեկ մարդ է վիրավորվել: Հրասանդներն ընկել են նաև Կարիյաթ շրջանում:
Նախօրեին Դամասկոսի բնակելի թաղամասերում հրասանդներ ընկնելու հետևանքով 6 բնակիչներ էին վիրավորվել:
Սիրիայում 2011թ.-ի մարտից շարունակվող բախումների հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը գերազանցել է 220հազարը: