Սիրիայի հարցով մոսկովյան բանակցությունների հաջորդ փուլը հնարավոր է տեղի ունենա սեպտեմբերին
Международные новостиՌուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարել է, որ մոսկովյան բանակցությունների հաջորդ փուլը սիրիական հարցի լուծման վերաբերյալ հնարավոր է տեղի ունենա սեպտեմբերին:
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, նա նաև նշել է, որ ՄԱԿ-ի Սիրիայի հարցով բանագնաց Ստեֆան դե Միստուրան, ինչպես նաև Ռ ուսաստանի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչները կմասնակցեն այդ բանակցություններին՝ ավելացնելով, որ հնարավոր է բանակցություններն ընթանան ոչ թե Մոսկվայում, այլ մեկ այլ վայրում: