Ռուսաստանի քաղաքացին ձերբակալվել է` ԻՊ-ին միանալու փորձի պատճառով
Международные новостиՁերբակալվել է 26-ամյա ռուս քաղաքացին, ով փորձել է միանալ ԻՊ-ին: Երիտասարդը ցանկանում էր հատել Սիրիայի հետ սահմանը` Թուրքիայի միջոցով, հաղորդում է Hurriyet պարբերականը:
Տղամարդը խաբել է ծնողներին, ասելով, թե ցանկանում է հանգստանալ Թուրքիայում: Երբ նա արդեն լքել է Ռուսաստանի տարածքը, նրա սուտը մատնել է SMS-ում արված հիմար սխալը: Երիտասարդը գրել է հարազատներին, որ հանգստանում է «Անյարայից երկու կիլոմետր հեռավորության վրա գտնվող ծովափին», մինչդեռ, Թուրքիայի մայրաքաղաքը ափից հեռու է գտնվում:
Դրանից հետո, նրա ծնողներն անմիջապես մեկնել են Թուրքիա և տեղի ունեցածի մասին տեղեկացրել են իրավապահ մարմիններին:
26-ամյա տղամարդը ձերբակալվել է Հաթայ գավառի Ռեյհանլի քաղաքում: