Բելգիայում շոգի պատճառով մահացել է 400 մարդ
Международные новостиՀուլիս ամսվա ընթացքում Բելգիայում շոգի պատճառով մահացել է 400 մարդ:
Հունիսի 30-ից հուլիսի 5-ը բարձր ջերմաստիճաններն ու օդում օզոնի համակենտրոնացումը մահացությունները բարձրացրին մինչև 26 %՝ տեղեկացրել է Հասարակական առողջության գիտական համալսարանը:
Հետազոտողների զեկույցը դուր չի եկել կառավարությանը: Վալոնյան առողջության և հասարակական քաղաքականության նախարար Մաքսիմ Փրևոն հայտարարել է, որ մահացությունների պատճառը հաստատված չէ, նշել է RFI-ն: