Հնդկաստանի արևելքում սողանքը ծածկել է մի ամբողջ գյուղ. կա 20 զոհ
Международные новостиTert.am-ը գրում է.
Հնդկաստանի արևելքում սողանքի հետևանքով զոհվել է 20 մարդ, գրում է rg.ru-ն։ Միջադեպը տեղի է ունեցել Մանիպուր նահանգում, որտեղ շարունակվում են հորդառատ անձրևները։
Սողանքն իջել է Չանդել շրջանում, որն ամենաշատն է տուժել աղետից։ Սողանքը գրեթե ամբողջությամբ ծածկել է գյուղը։
Ոստիկանությունից հայտնել են, որ զոհերի ճշգրիտ թիվը հնարավոր կլինի պարզել երբ ավարտվեն փրկարարական աշխատանքները։
Նշվում է, որ առայժմ հնարավոր է եղել փրկել միայն մեկ մարդու։