Եմենում ականի պայթյունից 10 մարդ է զոհվել
Международные новостиԵմենի մայրաքաղաք Ադենում ականների պայթյունից 10 մարդ է զոհվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Sky News Arabia հեռուստաընկերության տվյալներով, տասը մարդ` այդ թվում հինգ խաղաղ բնակիչ է զոհվել ականների պայթյունից, որոնք Ադենի հյուսիսային շրջաններում տեղադրվել են շիական «Անսար Ալլահ» խմբավորման անդամները: Ադենի բժիշկների հաղոր դմամբ` այդ նույն ժամանակահատվածում ականների պայթյունից վիրավորվել է ավելի քան ութսուն եմենցի: Ըստ բժիշկների` նրանցից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է: