Կալիֆորնիայում հրդեհների պատճառով արտակարգ դրություն է
Международные новостиԱմերիկյան Կալիֆորնիա նահանգում անտառային խոշոր հրդեհների հետեւանքով արտակարգ դրություն է հայտարարվել: NBC-ի փոխանցմամբ, համապատասխան հրահանգը ստորագրել է նահանգապետ Ջերրի Բրաունը:
Արտակարգ դրությունը նահանգի իշխանություններին իրավունք է տալիս հրդեհի դեմ պայքարում մոբիլիզացնել ազգային գվարդիան եւ նահանգի բյուջեից արտակարգ հիմնադրամ առանձնացնել:
Ներկայում Կալիֆորնիայում 20 խոշոր հրդեհ է գրանցվել, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է գրեթե 9 հազար քառակուսի կիլոմետր: