Բայլակում հրդեված ջերմանավի բոլոր ուղևորները տեղափոխվել են ափ
Международные новостиԲայկալում հրդեհված «Բարգուզին» ջերմանավի բոլոր ուղևորները բարեհաջող տեղափոխվել են ափ և սպասում են դեպի Իրկուտսկ ուղևորությանը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է ՌԴ ԱԻՆ Իրկուտսկի շրջանի վարչության լրատվության բաժնի պետը: «Հրդեհը բռնկվել է մեքենայի խցիկում շարժիչի այրման հետև անքով: Հիմա նրանք տեղափոխվում են մեկ այլ նավի մեջ, որպեսզի ուղևորվեն դեպի Իրկուտսկ»,-ասել է Անդրեյ Շուտովը` ընդգծելով, որ միջադեպը տեղի է ունեցել ափից 1,5կմ հեռավորության վրա:
Ջերմանավի այրման մասին տեղեկությունն ստացվել է ժամը 12:11-ին: Այս պահին դեռևս շարունակվում է նավի վրա բռնկված հրդեհը: Դեպի վայր է մեկնել ԱԻՆ երկու օպերատիվ խումբ: