Ռեյունյոն կղզում հայտնաբերված բեկորները պատկանում են մալայզիական Boeing 777 անհետացած ինքնաթիռին
Международные новостиtert.am-ը գում է.
Օրերս Հնդկական օվկիանոսի Ռեյունյոն կղզում հայտնաբերված օդանավի բեկորները պատկանում են մեկ ու կես տարի առաջ անհետացած մալայզիական ինքնաթիռին: Xinhua լրատվականի փոխանցմամբ` համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Մալայզիայի տրանսպորտի նախարարը:
BBC-ն այս լուրի ֆոնին հայտնում է, որ նույն կղզում նաև օդանավի այլ բեկորներ են հայտնաբերվել` արդեն գտնված թևից բացի: Այս մի բեկորը դուռ է հիշեցնում:
Հուլիսի 30-ին հայտնի էր դարձել, որ կղզում նաև ճամպրուկ են հայտնաբերել` ուղևորի իրերով: Իսկ շաբաթվա սկզբին գտնված 2 մետրանոց թևը փորձաքննության էր ուղարկվել Ֆրանսիա` Թուլուզում այդ երկրի տրանսպորտի նախարարության լաբորատորիա: Աշխատանքներին միացել էին նաև Boeing-ի փորձագետները:
Անցած տարվա մարտին Կուալա Լումպուրից Պեկին թռչող Boeing 777 օդանավը անհետացել էր: Բոլոր 239 ուղևորները մահացած են ճանաչվել, չնայած որ մասունքներ չեն հայտնաբերվել: