ՄԱԿ. 2050թ. Նիգերիային, Հնդկաստանին եւ Չինաստանին գերբնակեցում է սպառնում
Международные новостиnews.am-ը գրում է.
Կասկած չկա, որ արդեն առաջիկա մի քանի տարիներին Հնդկաստանն ու Չինաստանը գերբնակեցված կլինեն: Այս մասին հայտարարել են ՄԱԿ-ի հետազոտողները:
Հնդկաստանում ներկայում 1.4 մլրդ մարդ է բնակվում, եւ բնակչության թիվը մշտապես աճում է: Գիտնականների կանխատեսմամբ, 15 տարի անց երկրի բնակչության թիվը կհասնի 1.5 միլիարդի:
Չինաստանում իրավիճակը համեմատաբար կայուն է: Այստեղ ներկայում 1.3 մլրդ մարդ է բնակվում, եւ ժողովրդագրական քաղաքականության շնորհիվ առաջիկա 15 տարիներին բնակչության թիվը նույնիսկ կնվազի:
Ըստ Softnex-ի, եւս մեկ խիտ բնակեցված երկիր՝ Նիգերիան, 2050 թվականին կբախվի նույն խնդրին, ինչ ներկայում գոյություն ունի Հնդկաստանում եւ Չինաստանում: