Ավստրալիայի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել` ավելորդ ծախսերի պատճառով
Международные новостиtert.am-ը գրում է.
Ավստրալիայի խորհրդարանի խոսնակ Բրոնուին Բիշոփը հրաժարական է տվել իր ճամփորդական ծախսերի պատճառով առաջացած վրդովմունքի ֆոնին:
Yahoo News-ը հայտնում է, որ արդեն 3 շաբաթ է Ավստրալիայում ԶԼՄ-ները և հասարակությունը բողոքում են պաշտոնյայի հայտնի դարձած ծախսերից:
Ըստ այդմ` անցած տարվա նոյեմբերին ուղղաթիռով 80 կմ տարածք անցնելու համար խոսնակը 5000 ավստրալական դոլար (3600 ԱՄՆ դոլար) գումարի ծախս էր կատարել հարկատուների փողերից:
Այս առնչությամբ Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը խոստացել է մանրակրկիտ հետաքննություն անցկացնել:
72-ամյա Բիշոփը Ավստրալիայի խորհրդարանի խոսնակի պաշտոնում է 2013-ից: Իր հրաժարականի հայտարարության մեջ նա ասում է, որ ոչ մի ապօրինի քայլ չի կատարել, սակայն պաշտոնը թողնում է «խորհրդարանի ինստիտուտի և ավստրալացի ժողովրդի հանդեպ ունեցած սիրուց»: