Ինդոնեզիայում ինքնաթիռը դուրս Է անցել վայրԷջքային գոտու սահմաններից, կան տուժածներ
Международные новостиCitilink ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռն օգոստոսի 2-ին Ինդոնեզիայի Փադանգ քաղաքի օդանավակայանում վայրԷջք կատարելիս դուրս Է եկել վերթիռ-վայրԷջքային գոտու սահմաններից, ինչի հետեւանքով տուժել Է երեք մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչ Ջուլիուս Բարաթին:
Բարաթի տվյալներով՝ ինքնաթիռը՝ 174 ուղեւորներով, Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայից մեկնել Էր Փադանգ: Միջադեպի հետեւանքով օդանավակայանի աշխատանքը դադարեցվել Է:
«Ինքնաթիռը պատնեշել Է վերթիռ-վայրԷջքային գոտին, օդանավակայանը փակ Է»,- ասել Է Բարաթ: Միջադեպի այլ մանրամասներ չեն նշվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: