Նեապոլի արվարձանի թանգարանից հափշտակել են երկտոննանոց ճապոնական քանդակը
Международные новостиՆեապոլի Կազորիա արվարձանից անհետ կորել Է ճապոնացի կին հռչակավոր ավանգարդիստ-քանդակագործ Կաորի Կավակամիի վիթխարի մետաղակերտ քանդակը:
Երկու տոննա քաշով գութանի խորհրդանշական պատկերաքանդակը կորել Է այն ցուցահանդեսային հրապարակից, որն Արդի արվեստի թանգարան-լաբորատորիան կ ազմակերպել Է քաղաքի պերճատներից մեկի ներքին բակում:
Թանգարանի տնօրեն պրոֆեսոր Անտոնիո Մանֆրեդին տեղական զանգվածային լրատվամիջոցներով դիմել Է անհայտ հափշտակիչներին՝ իրենց ավարը մետաղի ջարդոնի կետերում վերաձուլման չտալու թախանձալից խնդրանքով:
«Դա հին երկաթ չԷ, այլ արվեստի ստեղծագործություն»,- ասել Է պրոֆեսորը:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ- գործակալությունը, ճապոնացի քանդակագործուհու աշխատանքը գնահատվում Է 300 հազար եվրո, եւ, ինչպես նրա ամբողջ ստեղծագործությունը, գտնվում Է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորության ներքո: