Թուրքիայում պայթեցվել է Բաքու-Թբիլիսի-Կարս-Էրզրում գազատարը
Международные новостиԲաքու-Թբիլիսի-Կարս-Էրզրում գազատարի՝ թուրքական Սարիղամիշ գավառով անցնող հատվածում դեռևս անհայտ պատճառներով պայթյուն է որոտացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Կարսի նահանգապետ Գյունայ Օզդեմիրը հայտնել է, որ դեռևս ուսումնասիրվում են պայթյունի պատճառները, իսկ ներկայում գազատարով բնական գազի հոսքը դադարեցված է:
Օրերս պայթեցվել էին Քիրքուք-Յումուրթալըքնավթատար խողովակաշարը, որով իրաքյաննավթը հոսում է Թուրքիա, ինչպես նաևԹուրքիայի Աղրը (Արարատ) նահանգումՄասիսի ստորոտով Իրանից Թուրքիա գազփոխադրող խողովակաշարը: Երկուպայթյունների պատասխանատու էինհայտարարվել երկրում ահաբեկչական հարամվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները: