Ֆրանսիայի իշխանությունները մեկ օրում կանխել են աօրինաբար Եվրոթունել թափանցելու 600 փորձ
Международные новостиՖրանսիայի իրավապահ մարմիններն անցած օրվա ընթացքում կանխել են անօրինականորեն Եվրոթունել թափանցելու 600 փորձ, որը միացնում Է Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հայտնել են հանրապետության ոստիկանությունում:
Արդեն մի քանի շաբաթվա ընթացքում անօրինական ներգաղթյալները, որոնք տեղավորվել են Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Կալե քաղաքի շրջանում, փորձում են անցնել Մեծ Բրիտանիայի տարածք: Ինչպես ճշտել են իրավապահ մարմիններում, ընդհանուր առմամբ Եվրոպայի մայրցամաքային մասը Բրիտանական կղզիներին միացնող երկաթուղային թունելի մատույցների մոտ այսօր գիշերը գտնվում Էին շուրջ 500 միգրանտներ: Նրանցից ոմանք փորձել են Եվրոթունել թափանցել մի քանի անգամ: Արդյունքում՝ կասեցվել Է անօրինական ներթափանցման 400 փորձ, շուրջ 180 մարդ ձերբակալվել Է արդեն թունելի ներսում: Ա նօրինական ներգաղթյալների մեծ մասին դուրս են հանել պահպանվող գոտու սահմաններից, շուրջ 20 մարդու տեղափոխել են ոստիկանական տեղամասեր:
Ավելի վաղ Միացյալ Թագավորության ԱԳ նախարարության ղեկավար Ֆիլիպ Համոնդը՝ ամփոփելով COBRA հակաճգնաժամային արտակարգ կոմիտեի նիստի արդյունքները, հայտարարել Է, որ Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի իշխանությունները համատեղ կաշխատեն այն պլանի իրականացման վրա, որը նախատեսում Է միգրանտների վերադարձում նրանց ելման երկիր:
«Մենք Ֆրանսիայի իշխանությունների հետ շատ սերտորեն համագործակցում ենք այն համատեղ պլանի իրականացման ուղղությամբ, որը նախատեսում Է անօրինական միգրանտների վերադարձում ելման երկիր, որոնք ձգտում են հասնել Մեծ Բրիտանիա եւ նրանց, ովքեր գտնվում են Կալեում»,- նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: