Կորսիկայում մաքսատունն առգրավել Է Պիկասոյի՝ ավելի քան 25 մլն եվրո արժողությամբ կտավը
Международные новостиՖրանսիայի իշխանությունները Կորսիկայի ափերի մոտ գտնվող նավից առգրավել են Պաբլո Պիկասոյի վրձնին պատկանող կտավը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 4-ին հաղորդել են Ֆրանսիայի զանգվածային լրատվամիջոցները՝ վկայակոչելով մաքսային ծառայությունը:
«Երիտասարդ կնոջ գլուխը» նկարը, որը գնահատվում Է մոտավորապես 25 միլիոն եվրո, փորձել են դուրս տանել Իսպանիայից՝ հետագայում Շվեյցարիա ուղարկելու նպատակով:
Պիկասոյի ստեղծագործությունը պատկանում Է իսպանացի 79-ամյա բանկիր Խայմե Բոտինին, որը մաքսատան ստուգման ժամանակ նավում չի եղել:
Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, կտավն Իսպանիայում համարվում Է մշակութային-պատմական արժեք, որն արգելվում Է դուրս տանել երկրի սահմաններից: