ԻՊ-ի ահաբեկիչները երկու շաբաթում շուրջ երկու հազար մարդ են սպանել
Международные новости«Իսլամական պետության» ահաբեկիչները երկու շաբաթվա ընթացքում Իրաքի Մոսուլ քաղաքում շուրջ 2 հազար մարդ են սպանել:
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, որոշ տեղեկություններով սպանվածների մեծամասնությունը զինծառայողներ ու ոստիկանության աշխատակիցներ են, ինչպես նաև տեղացի պաշտոնյաներ:
«Ալ-Արաբիա» հեռուստաալիքն ավելի վաղ տեղեկացրել է Մոսուլում 120 սպանվածների և շուրջ 350 ձերբակալվածների մասին:
Իրաքի մեծությամբ երկրորդ Մոսուլ քաղաքում ԻՊ-ն վերահսկողություն է հաստատել 2014թ.-ի հունիսի 10-ից: Այժմ իրաքյան բանակի գլխավոր նպատակն է հասնել Մոսուլի ազատագրմանը: Ներկայում արյունալի բախումներ են ընթանում Նինվեի հարևանությամբ գտնվող Անբար նահանգում, որտեղ կառավարական ուժերը հարձակումներ են իրականցնում երկու հիմնական ուղղություններով՝ Ռամադիի և ալ-Ֆալուջայի: