Թբիլիսիում հրդեհը մարդկային կյանքեր Է խլել, կան վիրավորներ
Международные новостиԹբիլիսիի կենտրոնում գտնվող շինարարական նյութերի շուկայում բռնկած հրդեհի հետեւանքով երկու մարդ է զոհվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է տեղական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:
Հրդեհը նախօրյակին բռնկել է շինարարական նյութերի Էլիավա խոշորագույն շուկայում: Կրակի դեմ պայքարելու համար ներգրավվել են 15 հրշեջ բրիգադ եւ ուղղաթիռներ:
Զոհվածների ինքնությունն առայժմ պարզված չէ, քանի որ մարմինները խիստ այրված են: Հրդեհի հետեւանքով տուժել է եւս հինգ մարդ, այդ թվում՝ մեկ հրշեջ եւ մեկ փրկարար, տուժածներից երեքը ծանր վիճակում են: