Աֆղանստանում հակամարտության զոհերի թիվն այս տարի գերազանցել Է 1,5 հազարը. ՄԱԿ-ի զեկույց
Международные новостиԱֆղանստանում շարունակվող հակամարտության հետեւանքով 2015 թվականի առաջին կիսամյակում զոհվել են առնվազն 1,5 հազար խաղաղ բնակիչներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Աֆղանստանի աջակցման ՄԱԿ-ի առաքելության զեկույցում:
Փաստաթղթում նշվում Է, որ հունվարի 1-ից մինչեւ հունիսի 30-ն ընկած ժամանակաշրջանում տուժածների թիվը հասել Է 3329-ի, ինչը 4 տոկոսով ավելի Է 2014 թվականի առաջին կիսամյակի ցուցանիշից: Դրա հետ մեկտեղ ՄԱԿ-ի դիտորդները նշել են 2014 թվականի համեմատությամբ 6 տոկոսով զոհերի թվի նվազում:
Իր հերթին ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Նիկոլաս Հեյսոմն ընդգծել Է, որ «վիճակագրությունը չի արտացոլում Աֆղանստանում մոլեգնող բռնությունների ողջ սարսափը»:
ՆԱՏՕ-ն 2015 թվականի հունվարի 1-ից Աֆղանստանում նոր ռազմական առաքելություն Է իրականացնում՝ «Վճռական պաշտպանություն» կոդային անվանմամբ, որը նախատեսում Է անվտանգության աֆղանական ուժերի պատրաստում եւ նրանց օգնության ցուցաբերում՝ առանց մարտական գործողություններին մասնակցելու: Այժմ հանրապետության տարածքում տեղաբաշխված Է մինչեւ 13 հազար զինծառայողներից բաղկացած զորակազմը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: