Ճապոնիայում գործարկվել Է հրաբուխների ժայթքման մասին արագ ազդարարման համակարգը
Международные новостиՃապոնիայի ազգային օդերեւութաբանական վարչությունը գործարկել Է հրաբուխների ժայթքման մասին տեղացի բնակչության արագ իրազեկման նոր համակարգը: Այս կառավարական գերատեսչությունում այն սկսել են ակտիվորեն մշակել այն բանից հետո, երբ 2014 թվականի սեպտեմբերին Օնտակե հրաբխի ժայթքումը 58 մարդու կյանք խլեց, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ճապոնացի օդերեւութաբանների տվյալներով՝ նոր համակարգն առաջին հերթին կողմնորոշվում Է դեպի լեռնային զբոսանքների սիրահարները, ինչպես նաեւ նրանք, ում կացարանները գտնվում են հրաբուխների անմիջական մերձակայքում:
Համակարգն ամեն րոպե նորացնում Է տվյալներն ամբողջ երկրում գործող 47 հրաբուխների վերաբերյալ, որոնց նկատմամբ մշտական հսկում Է իրականացվում: Նախազգուշացմամբ ծանուցումը կուղարկվի ժայթքումն սկսվելուց հետո հինգ րոպեի ընթացքում: Հաղորդագրությունների առաքումը կիրականացվի բոլոր շարժական գաջեթների վրա, ներառյալ սմարթֆոնները եւ պլանշետները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: