Պան Գի Մունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում համաշխարհային ճգնաժամերը քննարկելու Է երկրների ղեկավարների հետ
Международные новостиՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հուսով Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջիկա նստաշրջանի ընթացքում պետությունների ղեկավարների հետ քննարկել արդի ճգնաժամերը եւ խնդիրները:
Այդ մասին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացու ցչի տեղակալ Ֆարհան Հաքը: ՄԱԿ-ում սպասվում են նաեւ համաշխարհային առաջնորդների մի շարք հանդիպումներ:
«Մենք ակնկալում ենք բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ»,-ասել Է Հաքը: Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, մանրամասները կարող են հայտնի դառնալ միայն սեպտեմբերի վերջին:
«Այս փուլում մենք ՄԱԿ-ի 70-ամյակի առթիվ սպասում ենք շատ լայն մասնակցություն, այնպես որ մենք փորձում ենք հնարավորությունից օգտվել եւ կազմակերպել մի շարք հանդիպումներ»,-ասել Է գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը:
Ավելի վաղ ՄԱԿ-ի հասարակական տեղեկատվության դեպարտամենտը հրապարակել Է Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական բանավեճերում ելույթ ունեցողների նախնական ցուցակը: Փաստաթղթի համաձայն, շուրջ 90 երկրներ կներկայացվեն պետությունների ղեկավարների մակարդակով. դրանց թվում են՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը, Բրազիլիան, Ուկրաինան, Եմենը, Իրանը, Լիբիան, Պաղեստինը, Իսրայելը, Նիդեռլանդները, Ֆրանսիան, Ղազախստանը, Աֆղանստանը, Եգիպտոսը, Բելառուսը, Լատվիան եւ Սերբիան:
Նաեւ ներկայացվել Է 2015 թվականից հետո Գլոբալ զարգացման գագաթնաժողովի մասնակիցների նախնական ցուցակը, որը նույնպես տեղի կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրերին՝ սեպտեմբերի 25-ից մինչեւ 27-ը: Սպասվում Է, որ սեպտեմբերի 27-ին գագաթնաժողովում ելույթ կունենան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: ՄԱԿ-ում սպասում են, որ պետությունները ներկայացված կլինեն ամենաբարձր մակարդակով: Ակնկալվում Է, որ ղեկավարները կընդունեն Կա յուն զարգացման նպատակների համաձայնեցված ծրագիրը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: