Քադաֆիի կողմնակիցները պահանջել են ազատ արձակել նրա որդուն
Международные новостиԼիբիական Բենգազի քաղաքում տեղի է ունեցել հազվադեպ հանրահավաք Լիբիայի նախկին ղեկավար Մուամմար Քադաֆիի կողմնակիցների մասնակցությամբ:
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, ցուցարարները հանդես են եկել Քադաֆիի լուսանկարներով, ով ղեկավարել էր Լիբիան 42 տարի շարունակ: Նրանք նաև ներկայացել են կանաչ դրոշներով, ինչը նախկին համակարգի օրոք երկրի դրոշն էր: Ցուցարարները պահանջել են ազատ արաձակել Մուամմար Քադաֆիի որդի Սեյֆ ալ Իսլամ ալ Քադաֆիին:
Քադաֆիի իշխանության տպալումից հետո՝ 2011թ-ից ի վեր, սա առաջին հանրահավաքն էր հանուն Քադաֆիի:
Լիբիայի դատարանը հուլիսի 28-ին դատավճիռ է կայացրել Լիբիայի նախկին ղեկավար Մուամմար Քադաֆիի որդու՝ Սեյֆ ալ Իսլամ ալ Քադաֆիի և մի քանի նախկին պաշտոնյաների վերաբերյալ: Քադաֆիի որդին և ութ այլ անձինք մեղադրվել են ռազմական հանցագործություններ իրականացնելու, մասնավորապես 2011թ-ին կառավարության դեմ բողոքի ցույցերի ժամանակ ցուցարարների սպանությունների մեջ, որի արդյունքում տապալվել է Մուամմար Քադաֆիի իշխանությունը: Մեղադրյալների համար դատարանը գնդակահարության դատավճիռ է կայացրել: Մեղադրյաների թվում է նախկին հետախուզության ղեկավար Աբդ Ալ լահ աս Սանուսին և նախկին վարչապետ ալ Բաղդադի ալ Մահմուդին:
Լիբիան 2011թ-ին Քադաֆիի իշխանութան տապալումից հետո բաժանվել է երկու մասի՝ իսլամամետ իշխանության և միջազգային հանրության կողմից ընդունելի համարվող կառավարության: