Ղրղզստանն օգոստոսի 6-ից դառնում Է Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամը
Международные новостиՂրղզստանը 2015 թվականի օգոստոսի 6-ից դառնում Է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) լիիրավ անդամ:
Այդ մասին ասված Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Օգոստոսի 6-ին ուժի մեջ Է մտնում ԵԱՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության վերաբերյալ պայմանագիրը: Ղրղզստանը դառնում Է Եվրասիական տնտեսական միության հինգերորդ լիիրավ անդամը Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի հետ միասին»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Ղրղզստանը Մաքսային միությանը միանալու մասին որոշումն ընդունել Է 2011 թվականի գարնանը: ԵԱՏՄ-ի կազմ նրա մտնելու վերաբերյալ պայմանագիրն ստորագրվել Է 2014 թվականի դեկտեմբերին Մոսկվայում:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ գործակալությունը, օգոստոսի 6-ին, երբ Ղրղզստանը պաշտոնապես կդառնա ԵԱՏՄ-ի անդամ, ղազախա-ղրղզական սահմանից պետք Է հանվեն մաքսային կետերը. Ղազախստանը ԵԱՏՄ-ի միակ երկիրն Է, որի հետ Ղրղզստանն ընդհանուր սահման ունի: