Ադրբեջանցիները երկրից հեռանալու համար պատրաստ են փոխել անգամ անունը
Международные новостиՌուսաստանից արտաքսված ադրբեջանցիները, որոնք չեն կարողանում Ադրբեջանում աշխատանք եւ ապրուստի միջոց գտնել, պատրաստ են անգամ փոխել իրենց անուն-ազգանունը, միայն թե հեռանան երկրից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ներին արած «խոստովանության» մեջ հայտնել է ՌԴ-ից արտաքսված մի ադրբեջանցի արտագնա աշխատող:
«Ինչքան էլ այնտեղ վատ լինի, Բաքվում ես նման փողեր չեմ կարող աշխատել», -ասել է նա՝ շեշտելով, որ ՌԴ-ում ամսական միջինը 5000 դոլար էր աշխատում:
Ադրբեջանցին պատմել է այն մասին, թե արտագնա աշխատողների հետ կապված ինչպես կարելի է «շրջանցել» ռուսաստանյան օրենսդրությունը:
Նրա խոսքով` եթե չի հաջողվում սահմանն անցնել ռուսաստանցի սահմանապահներին կաշառելու միջոցով, ապա Բաքվում կաշառքով կարելի է նոր անունով փաստաթուղթ սարքել եւ Ռուսաստան մեկնել արդեն ուրիշ անունով:
«Գնում ես անձնագրային սեղան, ազգանունդ փոխում ես կնոջդ ազգանվամբ: Եթե ուզում ես, կարող ես փոխել նաեւ անունդ եւ այլ տվյալներ եւս: Արդյունքում դառնում ես ուրիշ մարդ՝ այլ փաստաթղթերով: Այդ բոլորն արժե մոտ 4000 մանաթ», -նշել է նա:
Ռուսաստանյան ԶԼՄ-ների համաձայն` ներկայում ՌԴ-ում մոտ 2,5 մլն ադրբեջանցի է բնակվում, որոնց թվում միայն մոտ 610 հազարն են ՌԴ քաղաքացի:
Ադրբեջանում «Ադամ» սոցիոլոգիական ծառայության կողմից անցկացված համազգային հարցման արդյունքներով` հանրապետության բնակչության 62 տոկոսից ավելին ցանկանում է ընդմիշտ կամ ժամանակավորապես հեռանալ երկրից:
«Բելտա» լրատվական գործակալությունը, հղում կատարելով Բելառուսի ԱԳՆ պաշտոնական կայքին, հայտնել է, որ 1997 թվականից մինչ այժմ երկրում փախստականի կարգավիճակ է տրվել 910 օտարեկրացու, այդ թվում` Ադրբեջանից` 30 մարդու: