Ռուսաստանը դեմ է Իրաքում PKK-ի դեմ Թուրքիայի հարվածներին
Международные новостиՌուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ Իրաքում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) դիրքերի վրա Թուրքիայի օդուժի հարձակումներն «օրինականության տեսակետից խիստ կասկածելի են»:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլիեթ» թերթը, այս մասին ՌԴ վարչապետը հայտարարել է Եգիպտոսի El Ahram թերթի հետ զրույցում:
Անդրադառնալով «Իլսմական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ Սիրիայում ԱՄՆ-ի ծրագրած կոալիցիոն աշխատանքներին՝ Մեդվեդեւը կապեր է նկատել Վաշինգտոնի եւ Իրաքի տարածքում PKK-ի դիրքերի վրա Թուրքիայի հարձակումների միջեւ:
«Այդ կոալիցիան ստեղծվել է` անտեսելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն եւ իր գործունեությունը Սիրիայի տարածքում իրագործում է՝ չստանալով Դամասկոսի վարչախմբի թույլատվությունը: Այդ տեսակի գործունեություններն օրինականության տեսակետից լուրջ կասկածներ են արթնացնում: Այս ընթացքում թուրքական ռազմական ինքնաթիռները եւս հարձակումներ իրագործեցին Իրաքի տարածքում: Դրանք եւս նման կերպ (օրինականության տեսակտեից) կասկածներ են հարուցում», -ասել է Մեդվեդեւը:
Նշելով, որ այս օրերին Իրաքն ու Սիրիան ԻՊ-ի հետ կապված դժվար օրեր են ապրում՝ Մեդվեդեւն ասել է. «ԻՊ-ն սպառնալիք է ոչ միայն Մերձավոր Արեւելքի երկրների համար: Ահաբեկչության դեմ պայքարի համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի հովանու տակ միավորել լայն թվով երկրների ուժերը: Ռուսաստանի նախագահը եւս առաջարկել էր ահաբեկչության դեմ պայքարի միջազգային ճակատ ստեղծել»: