ԱՄՆ-ը հնարավորություն ունի վերադարձնելու իրանական ժողովրդի վստահությունը. Զարիֆ
Международные новостиԻրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն այն կարծիքին Է, որ ԱՄՆ-ը պետք Է օգտվի իրանական միջուկային ծրագրի կարգավորման վերաբերյալ կնքված պատմական համաձայնագրից, որպեսզի «նվաճի իրանական ժողովրդի թանկ վստահությունը», տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
«ԱՄՆ-ի նախորդ իշխանությունները չեն օգտվել լավ հնարավորություններից… լավ կլիներ օգտվել այս պատմական իրադարձությունից՝ նվաճելու համար իրանական ժողովրդի թանկ վստահությունը, որը տուժել Է Միացյալ Նահանգների՝ տասնամյակներ տեւած ագրեսիվ քաղաքականությունից «,- Զարիֆի հայտարարությունը մեջբերել Է «Ֆրանսպրես» գործակալությունը:
Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել Է, որ համաշխարհային հանրակցությունը չի խստացնի Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները՝ տեղի տալով ԱՄՆ-ի Կոնգրեսի ճնշմանը: «Եվրոպայում եւ Ասիայում մեր մերձավոր դաշնակիցները, ու մանավանդ Չինաստանը կամ Ռուսաստանը, անտարակույս, չեն պատրաստվում գոյություն ունեցող պատժամիջոցները խստացնել եւս 5, 10, 15 տարով՝ ենթարկվելով Կոնգրեսի թելադրանքին»,- նշել է Օբաման:
Նախագահի կարծիքով՝ «նրանք, ովքեր ասում են, թե մենք կարող ենք պարզապես հրաժարվել այդ գործարքից եւ պաշտպանել պատժամիջոցները, պարզապես ցանկալին իրականության տեղ են ընդունում»: «Մեր դիրքերի ամրապնդման փոխարեն, ինչպես ոմանք են կարծում, գործարքը պաշտպանելուց Կոնգրեսի հրաժարվելը կխարխլի Թեհրանի նկատմամբ բազմակողմ պատժամիջոցների ռեժիմը»,- հավելել է Օբաման, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: