Դավութօղլուն և Քըլըչդարօղլուն կոալիցիա կազմելու հարցի շուրջ կրկին կհանդիպեն
Международные новостиԹուրքիայի վարչապետ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ կոալիցիա կազմելու շուրջ խոսելու նպատակով կրկին կհանդիպի օգոստոսի 10-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, այս մասին հայտնել է քեմալականների հետ կոալիցիոն բանակցություններ վարող ԱԶԿ պատվիրակության ղեկավար, մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը:
«Երկուշաբթի նախարարների խորհրդից հետո սպասում ենք Քեմալ Քըլըչդարօղլուին և Հալուք Քոչին: Վարչապետը կհանդիպի պարոն Քեմալի հետ: Կքննարկվի բանակցությունների այն փուլը, որին հասել ենք»,- հայտնել է Չելիքը:
Օգոստոսի 6-ին Դավութօղլուն ընդունել էր կոալիցիոն բանակցություններ վարած ԱԶԿ պատվիրակությանը: Շուրջ 2.5 ժամ տևած հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները ներկայացրել էին քեմալականների հետ ունեցած 5 հանդիպման մանրամասները:
Թուրքիայում հունիսի 7-ին անցկացված հերթական խորհրդարանական ընտրութուններում ստանալով ընտրողների ձայների 40.8տոկոսը, ԱԶԿ-ին չի հաջողվել միանձնյա կառավարություն ձեւավորելու համար անհրաժեշտ պատգամավորական աթոռներզբաղեցնել խորհրդարանում: Ինչի պատճառով Դավութօղլուն նոր կոալիցիոն կառավարություն ստեղծելու համար բանակցում էխորհրդարան անցած Ժողովրդահանրապետական (ԺՀԿ), Ազգայնական շարժո ւմ և քրդական Ժողովուրդների դեմոկրատական (ԺԴԿ) կուսակցությունների հետ:
Բանակցությունների ընթացքը ցույց է տալիս, որ հավանական է` ԱԶԿ-ը կոալիցիա ստեղծի ԺՀԿ-ի հետ, սակայն, Թուրքիայիվերնախավին մոտ կանգնած շրջանակները հայտնում են, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համառորեն դեմ էհանդես գալիս կոալիցիոն կառավարության ձեւավորմանը: Էրդողանը մեկ անգամ եւս հայտարարել էր, որ «կոալիցիոնկառավարությունը չի կարող ապահովել Թուրքիայի հետագա զարգացումը»: