Ռուսաստանը եւ Պուտինը ժողովրդականությամբ մեծապես զիջում են ԱՄՆ-ին եւ Օբամային
Международные новостиՌուսաստանը եւ նրա նախագահ Վլադիմիր Պուտինն աշխարհում անհամեմատ պակաս ժողովրդականություն են վայելում, քան ԱՄՆ-ը եւ նրա ղեկավար Բարաք Օբաման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են սոցհարցման արդյունքները, որըPew Research Center-ի կողմից անցկացվել Է 40 երկրներու մ:
45 հազար հարցվածների միայն 30 տոկոսն Է լավ արտահայտվել Ռուսաստանի մասին, ընդ որում՝ Պուտինը ժողովրդականություն Է վայելում միայն յուրաքանչյուր չորրորդի մոտ: Ռուսաստանին առավել բացասական են վերաբերվում Լեհաստանում եւ Հորդանանում՝ այս երկրներում Ռուսաստանի նկատմամբ վատ կարծիք ունեն քաղաքացիների 80-ական տոկոսը: Լեհաստանում այս վերաբերմունքը սոցիոլոգները բացատրում են ծանր պատմական ժառանգությամբ: Հորդանանում Ռուսաստանի իմիջը վատացել Է նրա կողմից Սիրիայի ղեկավար Բաշար Ասադին աջակցելու պատճառով եւ այս երկրից փախստականների ներհոսքով, կարծում են հետազոտության հեղինակները:
Բացի այդ, պարզվել Է, որ հակառուսական տրամադրություններն ուժեղ են Իսրայելում (74 տոկոս), Ճապոնիայում (73 տոկոս), Ուկրաինայում (72 տոկոս), Գերմանիայում եւ Ֆրանսիայում (70-ական տոկոս): ԱՄՆ-ում Ռուսաստանի գործողություններին հավանություն չի տալիս հարցման մասնակիցների 67 տոկոսն այն դեպքում, երբ երկու տարի այդ ցուցանիշը կազմում Էր 37 տոկոս: Հակառակ դիրքորոշումն ունի ամերիկացիների 22 տոկոսը:
Ռուսաստանին ամենամեծ աջակցությունը հայտնել են Վիետնամի բնակիչները (75 տոկոս): Դրա հետ մեկտեղ Ռուսաստանին դրական գնահատական Է տալիս եւս ընդամենը երկու երկրների քաղաքացիների մեծամասնությունը՝ Չինաստանի (51 տոկոսը) եւ Գանայի (56 տոկոսը): Աֆրիկայի մի շարք այլ երկրներում, ինչպես նաեւ Հնդկաստանում, Պակիստանում, Արգենտինայում եւ Պերուում, հարցման մասնակիցները չեն կարողացել իրենց վերաբերմունքը հայտնել Ռուսաստանի նկատմամբ:
Ինչպես նշում Է Pew Research-ը, աշխարհի գրեթե բոլոր տարածաշրջաններում ԱՄՆ-ն ավելի մեծ ժողովրդականություն Է վայելում, քան Ռուսաստանը: Եվրոպայում այդ ցուցանիշը կազմում Է 69 տոկոս՝ 26-ի դիմաց, Աֆրիկայում՝ 79 տոկոս՝ 37-ի դիմաց, Լատինական Ամերիկայում՝ 67 տոկոս՝ 29-ի դիմաց, Ասիախաղաղօվկինոսյան տարածաշրջանում՝ 66 տոկոս՝ 37-ի դիմաց: Միայն Մերձավոր Արեւելքում Է, որ երկու երկրների նկատմամբ միատեսակ բացասական վերաբերմունք ունեն (29 եւ 25 տոկոս՝ համապատասխանաբար):
Դրա հետ մեկտեղ Վլադիմիր Պուտինի իմիջն աշխարհում, ինչպես պնդում են հետազոտության հեղինակները, Էլ ավելի վատ Է: Ռուսաստանից դուրս նրա մասին բացասաբար Է արտահայտվել հարցվածների 58 տոկոսը: Պուտինն ամենից շատ քննադատներ ունի Իսպանիայում (92 տոկոս), Լեհաստանում (87 տոկոս), Ֆրանսիայում (85 տոկոս), Ուկրաինայում (84 տոկոս), Ավստրալիայում (81 տոկոս):
Պուտինի մասին կարծիքները պակաս միանշանակ են Ասիայում, Աֆրիկայում եւ Լատինական Ամերիկայում: Մասնավորապես, նրան դրականորեն Է վերաբերվում վիետնամցիների եւ վենեսուելացիների 70 տոկոսը: Միեւնույն ժամանակ Պերուում նրա գործունեությանը քննադատաբար Է վերաբերվում քաղաքացիների 52 տոկոսը, իսկ Քենիայում՝ 45 տոկոսը:
Ինչպես նշվում Է հետազոտության մեջ, աշխարհի բոլոր տարածաշրջաններում ԱՄՆ-ի ղեկավար Բարաք Օբաման Պուտինից անհամեմատ ավելի մեծ ժողովրդականություն Է վայելում: Եվրոպայում նա վայելում Է հարցման մասնակիցների 75 տոկոսի աջակցությունն այն դեպքում, երբ Պուտինը՝ միայն 15 տոկոսի: Աֆրիկայում այդ ցուցանիշը կազմում Է 77 եւ 32 տոկոս՝ համապատասխանաբար, բուն ԱՄՆ-ում՝ 41 եւ 21 տոկոս: Միայն Մերձավոր Արեւելքում Է երկու ղեկավարների վարկանիշը համեմատաբար մոտ՝ 36 եւ 25 տոկոս՝ համապատասխանաբար: