Ադրբեջանի ծովուժը խայտառակվել է կասպյան ռազմական խաղերում
Международные новостиՌուսաստանի կողմից Կասպից ծովում անցկացվող Միջազգային ռազմական խաղերի շրջանակում «Կասպյան գավաթ» մրցումներում Ադրբեջանի ծովուժերը խայտառակվել եւ անհաջողության են մատնվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով virtualaz.org լրատվական կայքը, օգոստսի 5-ի մրցումների շրջանակում Ռուսաստանի եւ Ադրբեջանի ռազմական տորմիղների նավերը պետք է կատարեին մրցումների բացումն ու «մենամարտի» դուրս գային: Սակայն մրցումների բացման արարողությունը տեղի է ունեցել առանց ադրբեջանական թիմի մասնակցության: Դրա պատճառն այն է եղել, որ ադրբեջանական թիմի ռազմանավն ու զենքերն ընթացքում շարքից դուրս են եկել:
Ռազմական մրցումների դատավոր, գեներալ-մայոր Դմիտրի Գորբատենկոն լրագրողներին հայտնել է, որ Ադրբեջանի թիմը չի կարողացել մասնակցել «Կասպյան գավաթ»-ի բացմանը եւ, փոխելով նավը, պետք է իր վարպետությունը ցույց տա օգոստոսի 7-ի մրցումներում:
«Ադրբեջանի անձնակազմում ամեն բան շատ վատ էր, նրանք չկարողացան կրակ բացել: Տեխնիկան եւ զենքերը վատ վիճակում էին, եւ թիմն անհաջողության մատնվեց: Նրանք կարող են իրենց վարպետությունը ցույց տալ օգոստոսի 7-ի մրցումներում», -ասել է ռուս գեներալը:
Մրցումների բացմանը մասնակացած Ռուսաստանի թիմը եւ կասպյան տորմիղի «Գրադ Սվիյայսկ» նավն առաջին իսկ կրակոցից խոցել է թիրախը: Ռուսաստանի թիմն ամենաբարձր` 40 միավոր է ստացել եւ ներկայում զբաղեցնում է առաջին տեղը:
Ռուսաստանի կողմից անցկացվող Առաջին միջազգային ռազմական խաղերում Ադրբեջանը մասնակցում է միայն ծովային մրցումների փուլին:Այդ նպատակով Ադրբեջանը ծովուժերի երկու պարեկա-հսկողական նավեր ուղարկվել էին Մախաչկալա` Ռուսաստանի նավատորմի բազա:
Խաղերի բացման արարողությանը մասնակցել է նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
«Դեւռես պարզ չէ, թե ՊՆ ղեկավարի մասնակցությամբ այդ միջոցառման բացման արարողության ժամանակ մրցումների մեկնարկին մասնակցելու հնարավորություն չունեցած նավերից որը եւ նրանցում եղած որ զենքատեսակներն են շարքից դուրս եկել, ինչի մասին Ադրբեջանի ՊՆ-ը լռություն է պահպանում», -գրել է կայքը: