Սաուդյան Արաբիայում ահաբեկչության զոհ է դարձել 17 մարդ
Международные новостиՍաուդյան Արաբիայում օգոստոսի 6-ին ահաբեկչական հարձակման հետևանքով 17 մարդ է զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, դեպքը տեղի է ունեցել Աբհա քաղաքում, որը գտնվում է Սաուդյան Արաբիայի հարավ-արևմուտքում: Քաղաքի մզկիթներից մեկում մահապարտ-ահաբեկիչը գործի է դրել իր վրա ամրացված պայթուցիկը : Տեղեկություններ կան, որ բոլոր զոհերն անվտանգության ուժերի անդամներ են: Կան տասնյակից ավելի վիրավորներ:
Արաբական մեկ այլ աղբյուրի տեղեկացմամբ` զոհվել է 13 մարդ:
Երկրում գործող ահաբեկչական խմբավորումներից ոչ ոք դեռ իր վրա չի վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը:
Ավելի վաղ՝ մայիսին, Սաուդյան Արաբիայի արևելքում գտնվող մզկիթներում երկու ահաբեկչությունների հետևանքով ավելի քան 20 սաուդացիներ են զոհվել: