ԱՄԷ-ն Եմենին շուրջ 140 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է տրամադրել
Международные новостиԱրաբական Միացյալ Էմիրությունները գլխավորում է Եմենի մարդասիրական օգնություն ցուցաբերած դոնոր-երկրների ցանկը:
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, ՄԱԿ-ի տվյալներով ԱՄԷ-ն ընդհանուր առմամբ Եմենին տրամադրել է մարդասիրական օգնություն 138.5 միլիոն դոլարի չափով, ինչը կազմում է Եմենին տրամադրված օգնության 31 տոկոսը: Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել էր, որ Եմենի բնակչության 80 տոկոսը՝ ավելի քան 21 միլիոն մարդ, մարդասիրական օգնության կարիք ունի:
Տեղեկություններ կան այն մասին, որ Եմենի մեծությամբ երկրորդ Ադեն քաղաքի օդանավակայանը օգոտոսի 6-ին ընդունել է քաղաքացիական օդանավ: Նման դեպք տեղի է ունեցել վերջին 4 ամիսների ընթացքում առաջին անգամ: Օդանավը տեղափոխել է եմենցիների, ովքեր վերադարձել են հայրենիք Ադենը շիաներից ազատագրվելուց հետո:
2015թ. հունվարից, երբ շիա ապստամբները գրավել էին մայրաքաղաք Սանան, ապստամբների ճնշման տակ նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադին և վարչապետ Խալեդ Բախախը հրաժարական էին տվել: Որոշ ժամանակ անց նախագահ Մանսուր Հադին ստիպված փախուստի էր դիմել Ադեն, իսկ կարճ ժամանակ հետո՝ մարտի 25-ին շիաների՝ Ադեն մտնելով, հեռացել էր երկրից: Նախագահը դիմել է Սաուդյան Արաբիային` խնդրելով միջամտել ստեղծված իրավիճակին: Մարտի 26-ին Սաուդյան Արաբիան Բահրեյնի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի օդային ուժերի օգնությամբԵմենում իրականացվել է «Վճռականության փոթորիկ» գործողո ւթյունը, որի ավարտից հետո սկսվելէ ռազմական գործողությունների մյուս՝ «Հույսի վերականգնում» փուլը: