ԵՄ-ն պատրաստ է վերանայել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները, եթե ...
Международные новостиITAR-TASS-ը գրում է, որ ԵՄ-ն պատրաստ է վերանայել հաջորդ շաբաթ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը, եթե Ուկրաինայի իշխանությունների և ռուսամետ անջատողականների միջև հրադադարը պահպանվի: Այս մասին հայտարարել է ԵԽ նախագահ Հերման վան Ռոմպեյը:«Ռուսաստանը դժվարությամբ է համաձայնում լուրջ բանակցությունների: Հրադադարը կարևոր քայլ է, բայց միայն քայլ: Եթե հրադադարը շարունակվի կամ հանգեցնի խաղաղ բանակցությունների մեկնարկի, մենք պատրաստ ենք վերանայել պատժամիջոցները»,- ասել է նա: