Ֆիլիպիններում «Սոուդելոր» թայֆունի պատճառով վտանգի ամենաբարձր մակարդակն Է հայտարարվել
Международные новостиԱյս տարի ամենահուժկու թայֆունի՝ «Սոուդելորի» մոտենալու կապակցությամբ Ֆիլիպինների հյուսիսում վտանգի ամենաբարձր մակարդակն է հայտարարվել: Ինչպես հայտնել են երկրի մթնոլորտային, երկրաֆիզիկական եւ աստղագիտական ազգային ծառայությունում, ներկայում տարերքի էպիկենտրոնը գտնվում է Բատանեսու կղզուց 475 կիլոմետր հյուսիս-արեւելք ընկած շրջանում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Թայֆունի կենտրոնում քամու պոռթկումները հասնում են ժամում 200 կիլոմտերի: Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ առաջիկա 24 ժամում Ֆիլիպինների հյուսիսում սպասվում են սաստիկ անձրեւներ, որոնք կարող են հեղեղումներ առաջացնել: Չնայած այն բանին, որ «Սոուդելորը» շրջանցել է արշիպելագը, բազմաթիվ նահանգներում լուրջ ավերածություններ են գրանցվել: Դեռ ավելին, նախօրյակին հաղորդվել է հինգ երեխաների զոհվելու մասին: Եվս երեքը անհետ կորել են Մինդանաո հարավային կղզում մոլեգնող տեղումների հետեւանքով:
Ըստ օդերեւութաբանների կանխատեսումների՝ թայֆունն առաջիկա օրերին կհեռանա Ֆիլիպինների ափամերձ գոտուց եւ կհասնի Չինաստանի հարավային եւ արեւելյան ծովափերին, այդ թվում՝ Թայվանին: Ավելի վաղ ՉԺՀ-ի ափամերձ նահանգերի իշխանությունները փոթորկի նախազգուշացում են հայտարարել տարերքի մոտենալու կապակցությամբ:
Տարեկան Ֆիլիպիններին, որի կազմի մեջ մտնում Է շուրջ 7 հազար կղզի, պատուհասում Է մինչեւ 27 թայֆուն ու փոթորիկ: Օդերեւութաբանական դիտարկումների պատմության մեջ առավել արերիչներից մեկը դարձել Է «Հայան» թայֆունը, որը 2013 թվականի նոյեմբերին ավելի քան 6 հազար մարդու կյանք խլեց: Տարերքից այս կամ այն չափով տուժեց 10 հազար բնակավայրերի գրեթե 12 մլն բնակիչ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: