Վրաստանը եւ Բելառուսը խորացնում են համագործակցությունը
Международные новостиՎրաստանը եւ Բելառուսը համագործակցության հետագա խորացում եւ ընդլայնում են պլանավորում տնտեսության բնագավառում: Այդ մասին Վրաստանի խորհրդարանի ֆինանսաբյուջետային կոմիտեի նախագահ Թամազ Մեճիաուրին հայտարարել Է Բելառուսի խորհրդարանի պատվիրակության հետ օգոստոսի 6-ին կայացած հանդիպումից հետո, որը գլխավորում Է Վրաստանի խորհրդարանի հետ բարեկամության խմբի ղեկավար Վիկտոր Վալյուշինսկին, տեղեկացնում Է Արմենպրես-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ հանդիպմանը ներկա են եղել Վրաստանի խորհրդարանի ֆինանսաբյուջետային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Նոդար Էբանոիձեն եւ ճյուղային տնտեսության ու տնտեսական քաղաքականության կոմիտեի նախագահ Զուրաբ Տկեմալիձեն:
Հանդիպմանը, որը կրում Էր ճանաչողական բնույթ, քննարկվել են քաղաքական, տնտեսական ու մշակութային փոխհարաբերությունների խորացման հարցեր: Կողմերը նշել են, որ Բելառուսի նախագահի այցը Վրաստան շատ հաջողված Էր, եւ այդ այցի ընթացքում նշված գերակայությունները կատարվում են:
«Մենք քննարկեցինք համագործակցության համալիր ծրագիրը եւ այն լրացուցիչ միտումները, որոնք ի հայտ են եկել տնտեսության ու բիզնեսի ոլորտում: Պլանավորված են միջոցառումներ, որոնք Էլ ավելի կզարգացնեն մեր փոխհարաբերությունները»,-