Բրազիլիայում ռադիոյի հաղորդավարին գնդակահարել են ուղիղ եթերում աշխատելու ժամանակ
Международные новостиԵրկու անհայտ հանցագործներ օգոստոսի 6-ին ներխուժել են Բրազիլիայի Կամոսիմ մունիցիպիայի (Սեարայի հյուսիս-արեւելյան նահանգ) Radio Liberdade FM ռադիոկայանի ստուդիա եւ գնդակահարել ռադիոհաղորդավար Գլեյդսոն Կարվալյուին, երբ նա ուղիղ եթերում ծրագիր Էր վարում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հայտնել են Բրազիլիայի ոստիկանության ներկայացուցիչները, հաշվեհարդարից հետո ավազակներն անարգել թաքնվել են: Արդյունքում հրաձգային վերքեր ստացած լրագրողը վախճանվել Է:
Ոստիկանությունը Կարվալյուի նկատմամբ հաշվեհարդարի հավանական դրդապատճառների վարկածներ դեռ չի առաջադրել, սակայն տեղի հասարակայնության ներկայացուցիչները նշել են, որ սպանությունը, ամենայն հավանականությամբ, կապված Է լրագրողի մասնագիտական գործունեության հետ: Իր հաղորդումներում նա հաճախ Էր հանդես գալիս մերկացնող նյութերով, որոնք վերաբերում Էին քաղաքական շրջանակներում տիրող կոռուպցիային: Այդ կապակցությամբ Կարվալյուն քանիցս հաշվեհարդարի անանուն սպառնալիքներ Էր ստանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: