Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով տարհանել են երկու քաղաքների բնակիչների
Международные новостиԻսպանիայի հարավ-արեւմուտքի երկու քաղաքների ավելի քան 1,4 հազար բնակիչներ են տարհանվել անտառային հրդեհների պատճառով:
Այդ մասին օգոստոսի 7-ին հաղորդել են տեղական ԶԼՄ-ները:
Ասեբո եւ Պերալես դել Պուերտո քաղաքների բնակիչներին ժամանակավոր ապաստան Է տրամադրվել հարեւան քաղաքներում:
Էստրեմադուրա ինքնավար հանրակցության կառավարության ղեկավար Գիլերմո Ֆեռնանդես Վարան նշել Է, որ սա վերջին ամիսների ընթացքում արդեն հինգերորդ հրդեհն Է տարածաշրջանում, եւ որ ամեն ինչ վկայում Է, որ հրդեհները կանխամտածված հրկիզումների արդյունք են:
Նրա խոսքով՝ օգոստոսի 6-ից կրակը 5 հազար հեկտար հող Է այրել Սիեռա դե Գատա շրջանում, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: