Զարգացած երկրներին տեսանելի ապագայում ավերիչ հեղեղումներ են սպառնում. գիտնականները
Международные новостиԶարգացած երկրներին տեսանելի ապագայում կարող են ավելի ավերիչ հեղեղումներ սպառնալ կլիմայի փոփոխությունների եւ մարդու տնտեսական գործունեության բացասական հետեւանքների պատճառով:
Այդ մասին վկայում են հետազոտության այն տվյալները, որոնք հրապարակվել են Science ամերիկյ ան հանդեսում:
Գիտնականների գնահատումների համաձայն՝ եթե համաշխարհային օվկիանոսի մակարդակը շարունակի բարձրանալ, ապա 2050 թվականին ավելի ինտենսիվ հեղեղումները կարող են հանգեցնել տարեկան 1 տրիլոն դոլար ամենամյա վնասի եւ լուրջ ավերածությունների աշխարհի 136 խոշորագույն քաղաքներում, որոնք գտնվում են ջրամբարների մոտ:
Գիտնականները հաշվարկել են, որ ավելի քան 340 միլիոն մարդ գետաբերաններում գտնվող 48 խոշոր քաղաքներում կարող են հայտնվել ռիսկի խմբում ավելի սաստիկ եւ հաճախակի հեղեղումների հնարավոր միտման պատճառով:
Մասնավորապես, պոտենցիալ կերպով խոցելի են Միսիսիպիի եւ Հռենոսի գետաբերաններում գտնվող շրջանները:
Ինչպես նշում են հետազոտողները, իրավիճակի վատթարացման գործում իր ներդրումն ունի նաեւ մարդը, որի գյուղատնտեսական գործունեությունը նպաստում Է հողերի Էրոզիային եւ բարձրացնում Է հեղեղումների ռիսկը:
Հեղեղումների դեմ պայքարելու համար պահանջվում Է հնարավորինս արագ միջոցներ ներդնել ենթակառուցվածքի բնագավառում, ինչպես նաեւ կանխել ճահճացած հողերի անհետացումը, կարծում են գիտնականները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: