Ֆրանսիայի արեւելքում բռնկած հրդեհը գրեթե 100 հեկտար տարածք Է ընդգրկել
Международные новостиՀրշեջները, երկրորդ օրն Է՝ գրեթե 100 հեկտար տարածք ընդգրկած կրակի դեմ պայքարում են Ֆրանսիայի արեւելքի Ռոնա դեպարտամենտի Բոժե կոմունայում, որտեղ, մասնավորապես, արտադրվում Է ամբողջ աշխարհում հայտնի Բոժոլե-նուվո գինին: Այդ մասին օգոստոսի 7-ին հաղորդել Է Radio Scoop-ը:
Բնական հրդեհը Բոժեում բռնկել Է նախօրյակին: Ըստ վերջին տվյալների, կրակը ոչնչացրել Է արդեն շուրջ 100 հեկտար հող, այրվել Է մեկ տուն, նրա բնակիչները տարհանվել են: Տեղում աշխատում Է շուրջ հարյուր հրշեջ, ինչպես նաեւ կրակի վրա ջուր նետող ինքնաթիռ:
Առայժմ չի հաջողվել տեղայնացնել բռնկումը: Հրդեհի պատճառ կարող Էին դառնալ գյուղատնտեսական ագրեգատները, այժմ Ֆրանսիայում բերքավահավաքի եռուն շրջան Է: Աշխատող մեքենաներից թռչող կայծերը կարող Էին հրկիզել ուժեղ տապից ու երաշտից չորացած խոտը:
Սաստիկ քամու եւ տապի պայմաններում հրշեջներն զգուշանում են, որ կրակի ճարակած տարածքը առաջիկա ժամերին կարող Է զգալիորեն մեծանալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: