PKK-ի զինյալները հինգ բեռնատար են այրել
Международные новостиԹուրքիայի Աղրը (Արարատ) շրջանի Դողուբայազեթ (Բայազետ) և Վանի Չալդըրան գավառները կապող ճանապարհահատվածին երկրում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները կանգնեցրել են 5 բեռնատար մեքենա:
Այս մասին տեղ եկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը: Բեռնատարների վարորդներին իջեցնելուց հետո զինյալներն այրել են ավտոմեքենաները: Դեպքի վայրում թուրք իրավապահ մարմինները քուրդ մարտիկների դեմ հատուկ գործողություններ են սկսել, որոնք դեռ շարունակվում են: