Ադրբեջանում ծննդկանը մահացել է ծնդդաբերության ժամանակ
Международные новостиԲաքվի Ղարադաղի շրջանում 22-ամյա ծննդկանը ծննդաբերության ժամանակ մահացել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական report.az-ը:
Դեպքը տեղի է ունեցել Լոքբաթանի 4-րդ ծննդատանը: Թե որն է եղել ծննդկանի մահվան պատճառը չի հաղորդվում: Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն: