Դանիայի կառավարությունը մտադիր է մեծացնել ռազմական բյուջեն
Международные новостиԴանիայի կառավարությունը մտադիր է առաջիկա տարիներին զգալի մեծացնել ռազմական բյուջեն՝ մինչեւ ՀՆԱ-ի 2 տոկոսը, ինչպես պահանջում է ՆԱՏՕ-ն։ Այս մասին Ritzaus Bureau կայքին հայտնել է սկանդինավյան թագավորության պաշտպանության նախարար Կարլ Հոլսթը։
Նախարարը խոստովանել է, որ 2024թ. ռազմական բյուջեն մինչեւ ՀՆԱ-ի 2 տոկոսը ընդլայնելը անիրական նպատակ է, սակայն Դանիան պետք ձգտի հասնել դրան։ Նրա խոսքով թագավորության ԶՈւ-ն պետք է պատրաստ լինի ճգնաժամային իրավիճակներին, որտեղ էլ որ դրանց ծագեն։ «Անհրաժեշտ են զինված ուժեր, որոնք կպատասխանեն ամեն տեսակ մարտահրավերների, որտեղ էլ որ դրանք ծագեն՝ Արկտիկայում, Բալթիկայում թե Մերձավոր Արեւելում»,- հայտարարել է նա։
Աջակողմյան Լիբերալ կուսակցության անդամ նախարարի առաջարկը պաշտպանել է Դանիայի ժողովրդական կուսակցությունը, գրում է ՏԱՍՍ-ը։