Կատալոնիայում կամավորական ջոկատներ են ստեղծել՝ լողափերում կրիաներին պաշտպանելու համար
Международные новостиԻսպանական Տարագոնայի (Կատալոնիա) քաղաքապետարանը մի քանի բնապահպանական կազմակերպությունների հետ համագործակցելով կամավորականների ջոկատներ է ստեղծել: Նրանց խնդիրն է վերահսկել ու պաշտպանել քաղաքի լողափերում հանդիպող մեծ գլխով ծովային կրիաներին, որոնք աչնչացման եզրին են:
Տարագոնայի եւ կատալոնիայի մի քանի բնապահպանական կազմակերպությունների անդմաները հերթապահություն են իրականացնում գիշերային ժամերին եւ արեւածագին: Նրանք գիշերային հերթապահության ժամանակ 14 կմ են անցնում՝ կրիաների կամ նրանց բները հայտնաբերելու համար: