Թաիլանդցին 30 տարվա բանտարկության Է դատապարտվել սոցցանցերում միապետությանը վիրավորելու համար
Международные новостиԲանգկոկի զինվորական դատարանը 30 տարվա բանտարկության Է դատապարտել Թաիլանդի Կանչանաբուրի նահանգի մի բնակչի՝ Facebook-ում արած հաղորդագրությունների համար, որոնք վիրավորական են միապետության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է "Khaosod" թերթը:
Տղամարդը վեց Էպիզոդներով մեղավոր Է ճանաչվել արքայական մեծությանը վիրավորելու մեջ, ինչը քրեորեն պատժելի Է Թաիլանդում: Սոցցանցում արված վեց հաղորդագրություններից յուրաքանչյուրի համար մեղադրյալին պատիժ Է սահմանվել 10 տարվա ազատազրկման տեսքով: Սակայն հանրագումարային 60 տարի ժամկետը կիսով չափ մեղմացվել Է, քանի որ տղամարդն ընդունել Է իր մեղքը:
Կանչանաբուրի նահանգի բնակչի նկատմամբ կայացված դատավճիռն ամենախիստերից մեկն Է դարձել վերջին ժամանակներս: 2015 մայիսին տեղի մեկ այլ բնակիչ 25 տարվա Է ազատազրկման Էր դատապարտվել Համացանցում միապետությանը վիրավորող մեկնաբանությունների համար: Նախօրյակին Չիանգրայ հյուսիսային նահանգում զինվորական դատարանը Թաիլանդի բնակչին հինգ տարվա բանտարկության Է դատապարտել Պումիպոն Ադուլյադետ թագավորի ճանապարհամերձ դիմանկարը վնասելու համար:
Թաիլանդում գործում Է միապետությունն ամեն տեսակ ոտնձգություններից պաշտպանող աշխարհում ամենախիստ օրենքներից մեկը: Թագավորության Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածը նմանօրինակ զանցանքների համար պատիժ Է նախատեսում մինչեւ 15 տարի ազատազրկման տեսքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: