ԻՊ-ն Իրաքում ընտրական հանձնաժողովի ավելի քան 300 անդամի է մահապատժի ենթարկել
Международные новости«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Մոսուլ քաղաքի զինվորական ճամբարում մահապատժի են ենթարկել Իրաքի բարձրագույն ընտրական հանձնաժողովի նվազագույնը 300 աշխատակցի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով EFE գործակալությունը, այս մասին հայտնել են երկրի զինված ուժերÕ « ներկայացուցիչները:
Զինված ուժերի ներկայացուցիչների խոսքերով, սպանվածների թվում նվազագույնը 50 կին է եղել: ԻՊ ներկայացուցիչները տեղեկացրել են զոհերի հարազատներին վերջիններիս «դավաճանության եւ կրոնի նկատմամբ հանցագործության» համար դատապարտելու մասին, մարմինները հարազատներին չեն հանձնել:
Իրաքի ընտրական հանձնաժողովը դիմել էր միջազգային հանրությանը եւ ՄԱԿ-ին` երկրի քաղաքացիների նկատմամբ հանցագործությունները եւ մասսայական սպանություններն անմիջապես դադարեցնելու համար միջամտելու խնդրանքով: