Թուրքիայում կրակել են ոստիկանական ավտոմեքենայի վրա, կա մեկ զոհ և մեկ վիրավոր
Международные новостиԹուրքիայում կրակել են ոստիկանների վրա, ինչի հետևանքով մեկ ոստիկան զոհվել է, ևս մեկը վիրավորվել, տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։
Ըստ աղբյուրի՝ հարձակումը տեղի է ունեցել Մարդին նահանգում, երբ խոշոր տրամաչափի զենքից կրակել են հերթապահություն իրականացնող ոստիկանական ավտոմեքենայի վրա։
Աղբյուրը չի նշում է, թե ում ձեռքի գործն է հարձակումը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի Սուրուչ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Թուրքիան հարվածներ էր հասցրել Սիրիայում «Իսլամական պետության», իսկ Իրաքում՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի ճամբարին:
Դրանից հետո Թուրքիայում քրդերի ու թուրք զինվորականների միջև բախումները վերսկսվել են: