Աֆղանստանի հյուսիսում տեղի ունեցած պայթյունից 22 մարդ է զոհվել
Международные новостиԱֆղանստանի հյուսիսում գտնվող Քունդուզ նահանգում տեղի ունեցած պայթյունից զոհվել է առնվազն 22 մարդ, գրում է Ash-Sharq Aly-Awsat արաբական պարբերականը։
Ինչպես հայտնել են ոստիկանությունից, պայթյունը տեղի է ունեցել շաբաթ ուշ երեկոյան տարածաշրջանում գործող անօրինական զինված խմբավորումների անդամների հավաքի ժամանակ։
Զոհերի թվում կան նաև ծայրահեղական խմբերի առաջնորդներ։ Ոստիկանությունը հայտնել է, որ խմբավորումները հայտնի էին իրենց հակակառավարական դիրքորոշմամբ, ինչպես նաև դեմ էին հանդես գալիս «Թալիբան» ծայրահեղական շարժմանը։
Ենթադրվում է, որ Քունդուզում տեղի ունեցած պայթյունը կազմակերպել էին հենց Թալիբան շարժման անդամները։