Շվեյցարիայում մամոնտի մնացորդներ են հայտնաբերել
Международные новостиnews.am-ը գրում է.
Շվեյցարիայում շինարարական աշխատանքների ժամանակ մամոնտի՝ շուրջ 20 հազար տարեկան մնացորդներ են հայտնաբերել: Այս մասին գրում է France Press գործակալությունը:
«Սա տպավորիչ գտածո է, վերջին անգամ մամոնտի մնացորդներ հայտնաբերել են 50 տարի առաջ»,- տեղեկացրել է հնագետ Ռենատա Հուբերը:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Ցուգ կանտոնի Ռոթքրոյց քաղաքում անցած ամսվա վերջին գրասենյակային շենքի շինարարության ժամանակ մամոնտի ժանիք են հայտնաբերել, ինչից հետո մասնագետներ են ժամանել եւ հետագայում գտել նաեւ կենդանու մարմնի մյուս հատվածները: Դրանք, սակայն, բավարար չեն եղել կենդանու ամբողջական պատկերը ստանալու համար:
Հիմա հնագետները փորձում են հստակեցնել մնացորդների իրական տարիքը: Առայժմ հայտնի չէ նաեւ, արդյո՞ք հայտնաբերված մնացորդները մեկ կենդանու են պատկանում: