Արաբական երկրները ԻՊ-ի սպառնալիքի պատճառով անվտանգության նոր, համատեղ կառույց են ստեղծել
Международные новостиtert.am-ը գրում է.
Պարսից ծոցի արաբական երկրների խորհրդի մասնակից երկրները անվտանգության միասնական կառույց են ստեղծել: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին հայտնել է կառույցի ղեկավար Աբդել Լաթիֆ ազ-Զայանին:
Նրա խոսքով՝ նոր կառույցը պետք է կատարի իր աշխատանքը կառույցի անդամ յուրաքանչյուր երկրում, ինչպես նաև համակարգի նման կառույցների հետ կապը՝ աշխարհի ցանկացած անկյունում՝ կանխելու համար հանցագործությունների տարածումը:
Նորաստեղծ կառույցի շտաբ բնակարանը տեղակայվելու է Աբու Դաբի քաղաքում:
Նման քայլի անհրաժեշտությունն առաջացել է առաջին հերթին տարածաշրջանում ահաբեկչական սպառնալիքի տարածումը կանխելու համար, որը հիմնականում գալիս է «Իսլամական պետության» կողմից:
Միայն վերջին մի քանի ամիսների ընթացքում Միության պետություններում մի քանի ահաբեկչություններ են տեղի ունեցել, ինչի հետևանքով տասնակ մարդիկ են զոհվել:
Դրանց պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ը: