ՕՊԷՔ-ում չեն բացառել արտահերթ նիստի հնարավորությունը
Международные новостиՕՊԷՔ-ի երկրները բանակցություններ են վարում արտահերթ նիստի անցկացման հնարավորության շուրջը՝ նավթի գների կտրուկ անկման պայմաններում, որը պամանավորված Է շուկային հումքի հավելուրդային մատակարարումներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ալժիրի Էներգետիկայի նախարար Սալահ Խեբրին:
Վիեննայում ՕՊԷՔ-ի հաջորդ նիստը պլանավորված Է ընթացիկ տարվա դեկտեմբերի 4-ին, սակայն, Խերբիի խոսքով՝ արտահերթ նիստը կարող Է գումարվել մինչ այդ ժամանակը, հաղորդել Է Bloomberg գործակալությունը:
Նավթի գների անկումը կապված Է «նավթի հավելուրդային մատակարարումների, Չինաստանում պահանջարկի նվազման եւ Իրանի վերաբերյալ համաձայնագրի հետ, որն իր ազդեցությունն Է թողել շուկայի վրա»,- նշել Է Խերբին:
Լոնդոնի ICE Futures սակարանում Երեւանի ժամանակով ժամը 11:45-ին Brent նավթի՝ սեպտեմբերի ապառնագրերի գինն իջել Է 0,18 դոլարով (0,37 տոկոսով)՝ մեկ բարելի դիմաց մինչեւ 48,43 դոլար: Միաժամանակ Նյու Յորքի ապրանքային սակարանի Էլեկտրոնային սակարկություններում WTI նավթի սեպտեմբերի ապառնագրի գինն իջել Է 0,14 դոլարով (0, 32 տոկոսով)՝ բարելի դիմաց մինչեւ 43,73 դոլար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: